Պեկինի միջազգային օդանավակայանի երրորդ տերմինալի ժամանման սրահում պայթյունից տուժածը եղել է հենց պայթյունի հեղինակը, ով անվասայլակով է եղել: Հաշմանդամ տղամարդը ցանկացել է ուշադրություն հրավիրել «իր հանդեպ կատարվող անարդարությունների վրա», հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Պեկինի օդանավակայանում պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:25-ին: Պայթյունի վայրը եղել է միջազգային թռիչքների սրահի մուտքից 10 մետր հեռավորության վրա:
Պեկինի օդանավակայանում պայթյուն է որոտացել
Արդեն հայտնի է պայթյունի հեղինակի ինքնությունը, նա Շանդուն նահանգի 34-ամյա բնակիչ է, ըստ լուսանկարների՝ հաշմանդամ: Պաթուցիկ սարքը ինքնաշեն է եղել: Պայթյունից որեւէ այլ անձ չի տուժել, վնասվել է միայն պայթեցնողը: Սայլակավոր քաղաքացուն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ նախկինում նա բազմիցս խնդրագրերով դիմել է իշխանության տարբեր մարմինների, բայց բավարարող արձագանք չի ստացել:



























