Չինացի շինարարները Չանշա քաղաքում սկսել են նոր երկնաքերի շինարարություն, որը կլինի աշխարհում ամենաբարձր կառույցը՝ գերազանցելով Դուբայի «Բուրջ-Հալիֆա» աշտարակը, հաղորդում է China Radio International ռադիոն:
Sky City անվանումը կրող նախագծի բարձրությունը կկազմի 838 մետր, ինչն ընդամենը 10 մետրով է ավել գործող ռեկորդից, սակայն հարկերի քանակությամբ՝ 163-ի փոխարեն 208, այն կգերազանցի իր նախորդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեգակառույցը կներառի բնակելի տարածքներ, մի քանի դպրոցներ, հիվանդանոց, ծերանոց եւ այլ սոցիալական ծառայություններ, ինչպես նաեւ գրասենյակային տարածքներ եւ խանութներ:
Շենքի ենթակառուցվածքը թույլ կտա վերջինիս գոյություն ունենալ որպես առանձին քաղաք: Շինարարության արժեքը մոտավորապես 850 մլն դոլար է: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2014-ի ապրիլին:




























