Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է Չինաստանի Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի հետ կնքել համաձայնագիր` մուտքի արտոնագրի փոխադարձ պահանջի վերացման մասին:

Համաձայնագրի կնքմանը թույլտվություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 22-ի նիստի օրակարգում:

ՀՀ արտգործնախարարության ներկայացրած տեղեկանքում նշվել է, որ աշխարհագրական հեռավորության պատճառով միգրացիայի փոխադարձ ռիսկեր չեն առաջանա: Բացի այդ` ՀՀ գործարար միջավայրից հետաքրքրություն է դրսեւորվել` ՉԺՀ Մակաոյի Հատուկ Վարչական Տարածքի հետ զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները: