NEWS.am-ը ներկայացնում է The New York Times-ում հրապարակված մեկնաբան Մարկ Բիթմանի հոդվածը՝ զգալի կրճատումներով:
Մեծ Լոս Անջելեսը իրենից ոչ միայն փոքր քաղաքների ամբողջություն է ներկայացնում, այլեւ, այլեւ էկզոտիկ ժողովուրդների: Այդ քաղաքների շարքում է Գլենդելը՝ հայ համայնքի կենտրոնը եւ Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ հայկական համայնքներից մեկը: 19-րդ դարի վերջին փախչելով կրոնական բռնությունից եւ 20-րդ դարասկզբի ցեղասպանությունից կամ Խորհրդային Միությունից, հայերը հաստատվել են Քալիֆորնիայում, որտեղ սկսել են կարեւոր դեր խաղալ թզի, չամիչի ու բլղուրի արտադրության մեջ:
Էդվարդ Խեչեմյանը Գլենդելին սահմանակցող Բերբանք է եկել 1991 թվականին (այդ տարի Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից): Նրա հայրը, որը 1974 թվականին Իրանից ներգաղթել էր Հայաստան, շեֆ-խոհարար էր եւ երազում էր ռեստորանա բացել, իսկ 1997-ին նա իրականացրեց իր երազանքը:
Ռեստորանի անունը երկու անգամ փոխվել է. սկզբում այն կոչվում էր «Ադանա»: Իմ ընկեր գրող-ճանապարհորդ Դեւիդ Լեթը, որը երբեք ինձ սխալ խորհուրդներ չի տվել, հիշատակեց այդ ռեստորանի մասին որպես լավագույններից մեկը եւ մենք ճաշեցինք այնտեղ: Դա այնքան լավ էր, որ ես «Ադանա» այցելեցի նաեւ Լոս Անջելես իմ հետագա 4 այցելությունների ժամանակ:
Խեչեմյանը հիմա շեֆ-խոհարար է, որի պատրաստած ուտեստները հեշտ չէ որակավորել: Նա խոհարարությունը սովորել է իր հորից:





























