Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման հետ դիմակայության պատճառով Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերի համար նախատեսված կալանիչ հրթիռների պաշարները հասել են օրհասականորեն ցածր մակարդակի։ Սեպտեմբերի 16-ին այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչներին։
«Սաուդցիները դիմել են Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Պակիuտանին և Եգիպտոսին՝ խնդրելով հակաօդային պաշտպանության աջակցություն տեղակայել տարածաշրջանում՝ հութիների և Իրանի կողմից հովանավորվող այլ խմբավորումների արձակած հրթիռներից ու անօդաչուներից պաշտպանվելու համար», — նշված է հրապարակման մեջ։




























