Հայաստան, 16 սեպտեմբերի, 2026 թ.։Yandex Maps-ում առաջին անգամ հայտնվել են տեղական բաժիններ, թեմատիկ ընտրանիներ և տեսարժան վայրերի 3D մոդելներ, որոնք Հայաստանի բնակիչներին և հյուրերին կօգնեն ավելի արագ գտնել անհրաժեշտ վայրերը և պլանավորել զբոսանքներն ու ուղևորությունները։

Թարմացվել է նաև նավիգացիան․ ծառայությունն այժմ ուղեկցում է օգտատերերին հասարակական տրանսպորտով երթուղիների ամբողջ ընթացքում, իսկ վարորդներին զգուշացնում է դպրոցներին մոտենալու մասին։ Նոր գործառույթները ուղևորությունները դարձնում են ավելի անվտանգ և հարմարավետ։

Նոր բաժիններ, ընտրանիներ և 3D մոդելներ

Հայաստանի քարտեզն ավելի տեսանելի և մանրամասն է դարձել տեսարժան վայրերի 3D մոդելների շնորհիվ։ Եռաչափ ձևաչափով առաջին անգամ Yandex Maps-ում ներկայացված են Խոր Վիրապի վանքը, «Մայր Հայաստան» հուշարձանը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Սասունցի Դավթի արձանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի հեռուստաաշտարակը։

Եռաչափ մոդելները հնարավորություն են տալիս շենքերն ու հուշարձանները դիտել տարբեր կողմերից և ուսումնասիրել դրանց շրջակայքը։ Զբոսաշրջիկների համար սա լրացուցիչ հնարավորություն է՝ նախապես ծանոթանալու Հայաստանի մի շարք կարևոր տեսարժան վայրերին և պլանավորելու դրանց շրջակայքում ապագա զբոսանքի երթուղին։

3D մոդելը տեսնելու համար բավական է քարտեզի վրա գտնել տեսարժան վայրը և խոշորացնել պատկերը։ Օբյեկտը կողքից դիտելու համար անհրաժեշտ է էկրանի վրա երկու մատով զուգահեռ շարժում կատարել դեպի վեր։

Քարտեզի վիզուալ թարմացման հետ մեկտեղ ծառայությունում հայտնվել են նաև վայրերի որոնման նոր հնարավորություններ։ Yandex Maps-ը սկսել է ավելացնել բաժիններ, որոնք հաշվի են առնում Հայաստանում քարտեզի միջոցով լայնորեն տարածված որոնումները։ Առաջին նման բաժիններից են «Պուլպուլակներ»-ը և «Վանքեր»-ը։ Առաջին բաժինը կօգնի արագ գտնել մոտակա պուլպուլակը, իսկ երկրորդը՝ գտնել ընտրված եկեղեցու երթուղին։ Բաժինը բացելու համար անհրաժեշտ է հավելվածում սեղմել որոնման դաշտը և ընտրել համապատասխան կատեգորիան․ համապատասխան վայրերը կհայտնվեն քարտեզի վրա։

Նրանց համար, ովքեր փնտրում են զբոսանքի, երկրի մշակույթին ծանոթանալու կամ կարճատև ճանապարհորդության գաղափարներ, ծառայությունը պատրաստել է նաև վեց թեմատիկ հավաքածուներ․

«Արտադրված է Հայաստանում․ Երևանի տեղական ապրանքանիշերն ու արհեստանոցները»,

«Երեկո հայկական գինու հետ․ 6 վայր Երևանում»,

● «Քաղաքներ՝ մեկ օրում․ Գառնի և Գեղարդ, Արագած, Խոր Վիրապ, Արենի և Նորավանք»,

«Մեկ օր Երևանում», որտեղ ներառված են մայրաքաղաքի հայտնի տեսարժան վայրերն ու հետաքրքիր վայրերը։

Հավաքածուներում հնարավոր է դիտել վայրերը քարտեզի վրա, ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ դրանց մասին և ընտրել այցելության համար առավել հարմար տարբերակները։ Սա կօգնի ավելի արագ որոշել՝ ինչպես անցկացնել ազատ օրը, ուր գնալ ընկերների հետ կամ ինչ ցույց տալ քաղաքի հյուրերին։

Նավիգացիա հասարակական տրանսպորտով երթևեկողների և վարորդների համարԵրթուղիների կառուցումը քարտեզից օգտվելու առավել պահանջված հնարավորություններից է դառնում։ Yandex Maps-ի տվյալներով՝ 2026 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում օգտատերերը Երևանում կառուցել են մոտ 54 միլիոն երթուղի՝ 67%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հասարակական տրանսպորտով երթուղիների թիվն աճել է 51%-ով, իսկ ավտոմեքենայով երթուղիներինը՝ 75%-ով։Թարմացումներից մեկը հասարակական տրանսպորտի նավիգացիան է, որն օգտատիրոջն ուղեկցում է երթուղու ամբողջ ընթացքում՝ քայլ առ քայլ։ Հավելվածը ձայնային հուշումներով ուղղորդում է, թե ինչպես հասնել կանգառ, որ համարի տրանսպորտային միջոցը նստել և որ կանգառում իջնել։ Դրա շնորհիվ՝ անծանոթ երթուղով ուղևորության ժամանակ անհրաժեշտ չի լինի անընդհատ հետևել կանգառներին կամ ստուգել քարտեզը։Ծառայությունը որոշում է օգտատիրոջ ընթացիկ գտնվելու վայրը և համադրում այն երթուղու հետ՝ ուղևորության ընթացքը ցուցադրելու և ժամանակին ձայնային հուշումներ տալու համար։ Երթուղու կարգավիճակը հասանելի է նաև հավելվածի ֆոնային աշխատանքի ժամանակ և հեռախոսի կողպված էկրանին։

Նավիգացիան սկսելու համար բավական է նշել նպատակակետը, ընտրել հասարակական տրանսպորտով երթուղին և սեղմել «Գնացինք» կոճակը։ 

Հասարակական տրանսպորտով ուղևորությունները պլանավորելուն օգնում է նաև դրա շարժի վերաբերյալ իրական ժամանակի տեղեկատվությունը։ Երևանում Yandex Maps-ում կարելի է տեսնել, թե որտեղ է գտնվում անհրաժեշտ ավտոբուսը, իսկ կանգառի նշանի վրա սեղմելու դեպքում՝ որ երթուղիներն են անցնում այդ կանգառով, և երբ է սպասվում տրանսպորտի ժամանումը։ Կոնկրետ երթուղին հնարավոր է գտնել նաև որոնման դաշտի միջոցով․ երթուղու քարտեզում  ներկայացվում են շարժման սխեման, կանգառները և ժամանակացույցը։

«Իսկապես լավ քաղաքային ծառայությունը պետք է բխի երկրի համատեքստից՝ ինչպես են մարդիկ տեղաշարժվում, ինչ են փնտրում իրենց մոտակայքում, որ վայրերն են նրանց համար կարևոր, և ինչպես է կազմակերպված նրանց առօրյա կյանքը։ Այդ պատճառով մենք Հայաստանում զարգացնում ենք Yandex Maps-ը որպես ամբողջովին տեղական ծառայություն, որն օգնում է մարդկանց ավելի լավ կողմնորոշվել քաղաքում, երկրում, իսկ առօրյա ուղևորությունները դարձնում է ավելի պարզ և վստահ։ Հենց այս մոտեցումն էլ ձևավորում է Հայաստանում մեր ծառայությունների զարգացումը», — նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ 

Yandex Maps-ում ավտոմեքենայով երթևեկելու համար հասանելի է դարձել նոր՝ «Զգուշացեք, դպրոց է» գործառույթը, որը կօգնի վարորդներին ավելի ուշադիր հետևել ուսումնական հաստատությունների հարակից ճանապարհային իրավիճակին։ Զգուշացումը կակտիվանա, եթե երթուղին անցնի դպրոցի մոտով։ Քարտեզի վրա կհայտնվի հատուկ նշան, իսկ թույլատրելի արագությունը գերազանցելու դեպքում վարորդը կլսի ձայնային նախազգուշացում։