ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ) կոչ է արել արագ կերպով իջեցնել տոկոսադրույքը։
Սեպտեմբերյան նիստի արդյունքներով ԴՊՀ-ն վերջին երեք տարում առաջին անգամ բարձրացրել էր հիմնական տոկոսադրույքը՝ 25 բազիսային կետով՝ հասցնելով այն տարեկան 3,75-4%-ի։
«Իջեցրե՛ք Ամերիկայի Միացյալ Նահանգների տոկոսադրույքները, և արե՛ք դա արագ», — գրել է նա Truth Social-ում։
Թրամփի պնդմամբ՝ ԱՄՆ-ում տոկոսադրույքները պետք է լինեն 1% կամ ավելի ցածր։



























