ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամափոսան առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի մասնակցի հանրային միջոցառումներին։ Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
«ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամափոսան առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես չեղարկել է հանրային միջոցառումներում իր մասնակցությունը», — հարավաֆրիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ։
Պետության ղեկավարի աշխատակազմում պարզաբանել են, որ հնարավորության դեպքում նախագահին կներկայացնեն լիազորված նախարարները։
Դեռևս անհայտ է, թե երբ նա կկարողանա լիարժեքորեն վերադառնալ իր պարտականությունների կատարմանը։




























