Երեւանի Նար-Դոս-Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 01.31-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 եւ 1-03 ծառայությունների հերթապահները:
Տեղում պարզվել է, որ «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել է Նար-Դոսի փողոցում գտնվող խանութի պատին եւ հարակից էլ. սյանը, ինչի հետեւանքով ուղեւորը՝ Ա. Վ.-ն, (ծնվ. 1984թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց»:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը եւ սահմանազատել տարածքը:




























