Սյունիքի մարզի Հալիձոր-Տաթեւ ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում, քաղաքացին սայթաքել է ձորակը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է  հուլիսի 28-ին, ժամը 18.58-ին, թե երիտասարդը չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է  փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ձորակից դուրս են բերել 1992 թ. ծնված Ա. Մ.-ին (ք. Գյումրի), ում հոսպիտալացրել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: