Երեւան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին  հուլիսի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մետաղյա սյանը: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, էջմիածին-Աշտարակ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել   «Ֆոլքսվագեն գոլֆ»   եւ   «Մոսկվիչ»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն գոլֆ»-ի վարորդը եւ ուղեւորը, «Մոսկվիչ 412»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 55-րդ կմ-ին  «Օպել աստրա»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի  հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:

Հուլիսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Կապան ճանապարհի 295-րդ կմ-ին   «Տոյոտա»  մակնիշի  ավտոմեքենա է բախվել ճամփեզրի  ծառին, ինչի հետեւանքով  2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: