Հայաստանի ԱԻՆ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 28-ին, ժամը 07.10-ին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, այրվել է 1972 թ. ծնված Ֆելիքս Բ.-ին պատկանող տան լոգարանը:

Հրդեհը մարվել է ժամը 07.51-ի սահմաններում, մեկ մարտական հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետեւանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը:

ՀՀ ԱԻՆ Արարատի մարզի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: