Երկու տարի էլ չի անցել Լիբիայի նախագահ Մուամմար Քադդաֆիի պաշտոնանկությունից եւ սպանությունից, ինչ դատարանի առջեւ պետք է կանգնի նաեւ նրա որդին Սաիֆ ալ-Իսլամը, որին ռազմական հանցագործություններ են վերագրվում 2011թ ապստամբության ժամանակ: Միջազգային քրեական դատարանում մտավախություն ունեն, որ Լիբիայում գործընթացն անարդար կլինի եւ պնդում են, որպեսզի Սաիֆին Հաագային հանձնեն: Սակայն Տրիպոլին անտեսում է այդ պահանջները:

Լիբիացիները ցանկանում են, որպեսզի Սաիֆի դատավարությունն իրականացվի իրենց երկրում: Նրա քրոջ կողմից վարձված իսրայելցի փաստաբան Նիք Քաուֆմանը պնդում է, որ Սաիֆը պետք է Հաագային հանձնվի ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման համաձայն, փոխանցում է Russia Today-ը:

Տրիպոլիում պնդում են, որ Միջազգային դատարաննը կարող է գործը դիտարկել միայն այն դեպքում, եթե տեղական դատական համակարգը չի գործում: Մինչդեռ Լիբիայի իշխանություններ պնդում են, որ այդ համակարգը երկրում լավ է գործում:

Հիշեցնենք, որ Սաիֆը կալանավորված է 2011թ, սակայն հայտնի չէ, թե որտեղ է նա գտնվում: