Հերթական արտակարգ միջադեպն է տեղի ունեցել Ադրբեջանի բանակում:
ԱՊԱ-ն հայտնում է, որ N զորամասի զինվոր Նաջաֆ Ալիեւը վախճանվել է իր իսկ ծառայողական զենքի կրակոցից: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տնօրենի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է տվյալ տեղեկությունը: Տվյալ միջադեպի փաստով կատարվում է քննություն:
Տարեսկզբից ի վեր՝ ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 55 մարդ, եւս 71-ը վիրավորվել են կամ էլ մարմնական վնասվածքներ ստացել:
Ընդ որում, 47-ը ռազմական կորուստներ չեն: Վեց մարդ զոհվել է դժբախտ պատահարների հետեւանքով, 11-ը` վթարների, 3 –ը` ավիավթարների, 2-ը` անհայտ պատճառներով, 1-ը` անզգուշության պատճառով, 1-ն էլ սպանվել է քաղաքացիական անձի կողմից, 6-ը դարձել են միջանձնային հարաբերությունների զոհ, 6-ը` հիվանդության, 11-ը` ինքնասպանության:





























