Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի 58-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին, ժամը 15.04-ին:

Դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ  ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Հրշեջ-փրկարարները պատշգամբից մուտք են գործել բնակարան, որտեղ անհավասարակշիռ վիճակում հայտնաբերել են 1995թ. ծնված Լ.Հ-ին, ով միջանցքում այրել է հնոտի, այնուհետեւ մարել: