Օրերս Հրազդանում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 27-ին Հրազդանի 81-ամյա բնակիչը դանակահարել է կնոջը: Ամուսինը կեսգիշերին մտել է ննջասենյակ՝ տեսնելով, որ 79-ամյա կինը քնած է, նրան դանակահարել է:
Դեպքից անմիջապես հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հաջողվել է տարեց թոշակառուի կյանքը փրկել: Սակայն նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ամուսինը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ NEWS.am–ը փորձեց ճշտել ոստիկանությունից, որտեղից հաստատելով մեր լուրը՝ հայտնել են, որ հանգամանքները պարզվում են: Նշել են, որ դանակն առգրավվված է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:





























