Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Վանի հայտնի եկեղեցիներից, սակայն մինչ վերջին ժամանակները գաղտնի պահված Սուրբ Թովմաս եկեղեցին բացվել է այցելությունների համար (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է Վանի Սուրբ Թովմաս եկեղեցու գեղեցկությունը: Թեեւ գտնվում է դժվարամատչելի վայրում, Սուրբ Թովմասը նույնպես ենթարկվել է գանձ որոնողների բարբարոսություններին եւ գտնվում է փլուզման եզրին:
Շրջակա գյուղերի բնակիչները պնդում են, թե իրենք կողմ են որպեսզի այդ եկեղեցին վերանորոգվի եւ բացվի այցելուների առաջ վերանորգված տեսքով եւ կարգի բերված ճանապարհով:
Վանա լճի հարեւանությամբ գտնվող Սուրբ Թովմասը գտնվում է Վանի Ոստան (Գեւաշ) գավառում: Եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում: Նշվում է, որ այնտեղ են պահպանել Քրիստոսի աշակերտներից Սուրբ Թովմասի մասունքները:
Հայտնի է, որ եկեղեցին վերանորոգվել է 1671 թվականին: Այն 18–րդ դարում կողոպտվել է, իսկ մեկ դար անց վերջնականապես դատարկվել:




























