Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի թիվ 3 տան նկուղում, այսօր՝ հուլիսի 30-ի վաղ առավոտյան, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: