Իսրայելի վարչապետի գրասենյակը հաստատել է, որ ռուսալեզու հրեաներին, որոնք ցանկանում են երկիր ներգաղթել, կարող են ստիպել ԴՆԹ թեստ հանձնել՝ հրեական ծագումը հաստատելու: Կանոնը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ծնվել են արտամուսնական կապերի արդյունքում եւ որոնց ծննդյան վկայականը ձեւակերպվել է 3 տարին լրանալուց հետո:

Այս կանոնի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Մաշա Յակիրսոնի մասին համապատասխան սկանդալային հրապարակումը հայտնվել է «Մաարիվ» պարբերականում: 19-ամյա Մաշան ցանկացել է Իսրայել գալ Birtright կրթական ծրագրի շրջանակներում, փոխանցում է MIGnews.ru-ն:

Մաշայի հայրը՝ բժիշկ Շիմոն Յակիրսոնը, ցնցված է հայտարարությամբ եւ որոշումը կասեցնելու վերաբերյալ բողոք է ներկայացրել: Նա այդ երեւույթը համարում է ռուսալեզու հրեաների նկատմամբ ռասիզմի դրսեւորում եւ նշում է, որ Մաշայի քույր Դինան 1990 թվականին հաստատվել է Իսրայելում առանց որեւէ խնդրի: