Մոսկվայի արեւմուտքի երեք շուկաներում ձերբակալված ապօրինի աշխատողների շարքում կան անչափահասներ, երեքշաբթի հայտնել է Մոսկվայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Մայրաքաղաքի արեւմուտքում հատուկ գործողության ընթացքում ստուգվել է երեք շուկա, որոնց տարածքում ձերբակալվել էին հարյուրավոր քաղաքացիներ, նրանցից երեքն անչափահաս են», - ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կազմվել են տասնյակ արձանագրություններ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ենթադրյալ մանկապղիծի ձերբակալության ժամանակ Մատվեեւի շուկայում ոստիկան էին ծեծել: Ոստիկանը գլխին հարված էր ստացել, սակայն բռնաբարության կասկածյալին հաջողվել էր բռնել: Ոստիկանի գլուխը կոտրած տղամարդն ավելի ուշ էր ձերբակալվել:
Դրանից հետո ոստիկանությունը Մոսկվայում քրեական տարրերի նկատմամբ զանգվածային ստուգում էր սկսել, ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալվել է 470 մարդ:





























