PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանը, ով ցմահ ազատազրկման դատավճիռն է կրում թուրքական Իմրալը կղզում, կոչ է արել թուրքական իշխանություններին կատարել իրենց խոստումները՝ կապված քրդական խնդրի խաղաղ կարգավորման հետ: Այս մասին հայտարարել է նրա եղբայր Մեհմեդ Օջալանը:

Թուրքիայի իշխանությունները 2012թ հոկտեմբերից բանակցություններ են վարում Օջալանի հետ՝ նպատակ ունենալով կարգավորել 35-ամյա հակամարտությունը: Կարգավորման գործընթացը ենթադրում է 3 փուլ. նախ՝ Թուրքիայի տարածքից քրդական զինված խմբավորումների դուրսբերում, ապա թուրքական կառավարության կողմից բարեփոխումների իրականացում՝ քուրդ բնակչության իրավունքներն ապահովելու եւ կայուն խաղաղության ու սոցիալական հաշտեցման հասնելու: Քուրդ գրոհայինները սկսել են Թուրքիայի տարածքը լքել մայիսից: «Երկրորդ փուլի» շրջանակներում թուրքական կառավարության քայլերի բացակայությունը արժանացել է KPP քննադատությանը:

Օջալանի եղբայրը նախազգուշացրել է, որ յուրաքանչյուր գործընթաց որոշակի ժամկետներ ունի, իսկ դրանց խախտման դեպքում գործընթացը կարող է դադարեցվել: Այս մասին Օջալանի եղբայրը ասել է «Գոլոս Ռոսսիին» տված հարցազրույցում:

PKK-ի 64-ամյա առաջնորդի առողջական վիճակը վերջերս վատացել է: Նրա ընտանիքը պահանջում է, որպեսզի Օջալանի մոտ թողնեն անկախ բժիշկների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: