Երեւանի Այգեստան փողոցի թիվ 237 տան մոտակայքում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 11-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Եղվարդի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ին պատկանող «Սուպեր ՄԱԶ» մակնիշի 61 LD 579 համարանիշի բեռնատարը (վարորդ՝ Ե. Հովսեփյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել է արգելապատնեշին. առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարները կարապիկի օգնությամբ անշարժացրել են բեռնատարը:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է ծանր տեխնիկա:





























