«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.75 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.25 դրամով կամ 0.06%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 2 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքն է 407 դրամը, վաճառքինը` 411 դրամը:
Forex միջազգային շուկայում եվրո/դոլար փոխարժեքն այսօր գործնականում չի փոփոխվել` եվրոն սակարկվում է 1.3248 դոլարի սահմաններում:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.8901 ռուբլի: Դոլարn ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:




























