Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի «Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 30-ին, ժամը 22.04-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.41-ին, մարվել՝ 23.33-ին: Այրվել է ցորենի հնձված արտ (1,5 հա):





























