Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 37-ամյա Վարդան Ստեփանյանը, ով կասկածվում է սեփական մորը սպանելու մեջ, գյուղի դաշտերից հայտնաբերվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արմավիրի բաժնից:

Սկզբում Վարդան Ստեփանյանը չի իմացել, որ մայրը մահացել է: Նա խոստովանել է, որ մորը ծեծել է՝ պատճառաբանելով, որ այրը ցանկացել է տունը վաճառել եւ գումարը տալ երկու աղջիկներին: Նրան պատրաստվում են ձերբակալել, իսկ այն հոդվածով որով մեղադրվում է,  5-10 տարվա ազատազրկում է նախատեսում:

Ավելի վաղ համագյուղացիները NEWS.am-ին հայտնել էին, որ մահացածին ծեծի է ենթարկել որդին` 37-ամյա Վարդան Ստեփանյանը: Նա ամուսնալուծված է եւ թուլություն ունի խմիչքի նկատմամբ: Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը եւ ասել, որ նա մորը ծեծելուց հետո փախուստի է դիմել, եւ համագյուղացիներն ու ոստիկանները փնտրում են նրան: Մահացածն ունի նաեւ 2 աղջիկ, ովքեր ամուսնացած են: « Տղան ընթացքում խմում էր, որի համար կինը երկու երեխաների հետ առանձին է ապրում: Մեկ-մեկ էլի է մորը ծեծել, բայ հարեւանները պատմում են, որ երբ քննիչները եկել են, մայրը թեւերը փռել է որդու վրա»,- պատմել էր գյուղապետը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: