Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հուլիսի 31-ին, ժամը 00.50-ին, հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղից 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թեպարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորումից հետո ավտոմեքենայի ուղեւոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, եւ ստացել է այրվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























