Թաիլանդի ակումբներից մեկում ամերիկացին հարձակման զոհ է դարձել։ Տեղացի երաժիշտները սպանել են նրան երգելու համար։ Նրան մի քանի անգամ խնդրել են դադարել երգելը, սակայն նա չի համաձայնել։ Արդյունքում երաժիշտները դանակով հարձակվել են ԱՄՆ քաղաքացու վրա։ 51-ամյա տղամարդը զոհվել է, իսկ նրա 27-ամյա որդին լուրջ վնասվածքներ է ստացել, փոխանցում է Phuket Wan-ը։
Միջադեպը պատահել է Աո Նանգ հանգստավայրի Longhorn Saloon հաստատությունում։ զբոսաշրջիկները բարձրացել են բեմին եւ սկսել երգել այն պահին, երբ այդ պահին ելույթ էր ունենում տեղի երաժշտախումբը։
Տղամարդկանց տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն ճանապարհին հայրը մահացել է։ ԱՎելի ուշ որդուն տեղափոխել են Պհուկետեի հիվանդանոց։ Այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում, փոխանցում է «Vesti.ru»-ն։
Որոշ տվյալների համաձայն՝ տղամարդկանց վիրավորել են ոչ թե դանակով, այլ սուր մետաղե ձողով։ Դրանք տեղացիները երբեմն կրում են որպես զենք։ Սպանության կասկածանքով արդեն ձերբակալվել է 3 մարդ՝ 26, 27 եւ 40-ամյա տղամարդիկ։





























