NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է գրող, ռեժիսոր եւ պրոդյուսեր Քրիստոֆեր Ադամյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Huffington Post»-ում.

Թվում է, Թուրքիայի ժողովուրդը վերջապես հասկանում է, որ իսլամիտներն ավելի վատ են քեմալականներից : «Գեզիի» վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ թուրքերը վերջապես տեսնում են վարչապետ  Թայիփ Էրդողանի իրական դեմքը:

Էրդողանը կոպիտ բռնակալ է, ով շարունակում է  ժողովրդին իր անցյալի մասին անտեղյակության մեջ պահել` ժխտելով Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան վերջերս երկու քայլ առաջ էր արել, իսկ նա երեք քայլ ետ է գնում կրոնական անհանդուրժողականության եւ խավարամտության ուղղությամբ: Ժամանակն է, որ Էրդողանը հեռանա, ինչպես հեռացավ Մուրսին:

Մի քանի ամիս առաջ ես սյունակ էի գրել Ստոմբուլում հայ տարեց կանանց վրա հարձակումների մասին: Զարմանալի չէ, որ որոշ հիմարներ` ազգայնականներ եւ ռասիստներ իրեց մեկնաբանություններով  հարձակվել էին իմ վրա, հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալեց ստամբուլահայի: Դրանից հետո նրա կամ հարձակումների մասին քիչ է խոսվում, առնվազն արեւմյան մամուլում: Իհարկե, միանգամայն հնարավոր է, որ այդ դատապարտելի արարքը կատարվել է հայի կողմից. խելագարներ կան բոլոր համայնքերում:  Հաշվի առնելով Թուրքիայի պատմությունը 1896 թ-ից մինչեւ Դերսիմի ռմբակոծությունը, հարստության հարկի հետ կապված իրադարձությունները եւ Հրանտ Դինքի սպանությունը, դա ըստ էության չէր թվում: Եւս մեկ անգամ նշեմ, որ մենք մեզ անօգնական էինք զգում, երբ  հայերն հարձակման էին ենթարկվում` ում կողմից` չգիտեինք:

Վերջին շրջանում  մի քանի քայլեր են իրականացվել ճիշտ ուղղությամբ: Դիարբեքիրի քաղաքապետարանը Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում թանգարան է բացում: Բայդեմիրի քաղաքապետը հայերից ներողություն է խնդրել` 1915թ-ի իրադարձություններին քրդերի մասնակցության համար, ինչպես նաեւ հայերին պատկանող գողացված 190 օբեկտների վերադարձի վերաբերյալ համաձայնությունը ողջունելի են:  Ժամանակն է, որ ողջ Թուրքիան նույնն անի: Ռեպարացիան կարելի է սկսել թուրքական Սպիտակ տնից, որը պատկանել է Կասաբյանների ընտանիքին, որը գողացվել է, երբ նրանք Ցեղասպանության ժամանակ փախչել էին Կանադա:

Այս երկու թեմաներն ինձ ստիպում են անդրադառնալ թուրքական մտավորկանության ներկայացուցիչ, գործարար Սեւան Նիշանյանին, ով հայ աթեիստ է: Թուրքական դատարանը նրան դատապարտել է 13 ամսվա ազատազրկման` «բնակչության մի մասի կրոնական արժեքները հրապարակավ վիրավորելու», այսինքն, Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորական արտահայտությունների համար:

Խորհուրդ, կոչ եւ նախազգուշացում բոլորին. հանգիստ թողեք Սեւան Նիշանյանին: Չափազանց քիչ տաղանդավոր, ինքնատիպ մտածողներ կան աշխարհում, հատկապես Թուրքիայում, եւ Նիշանյանը նրանցից մեկն է: Բացի այդ, թուրքերի համար պետք է ամոթալի լինի էթնիկ հայի հետապնդումը Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց այնպիսի մանրուքի համար, որ նա իրեն թույլ է տվել ասել:

Առաջին հերթին Նիշանյանը երբեք չի վիրավորել Մուհամեդին. նա պարզապես ասել է, որ եթե մարդիկ ցանկաում են հավատալ հեքիաթների`այսինքն կրոնին, նա չի կարող ոչինչ անել նրանց ետ պահելու համար: Իրական ժողովրդավարության պայմաններում յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա իր կարծիքն ասել ում մասին էլ լինի` Հիսուս Քրիստոսի, Մուհամեդի կամ Բուդդայի: Սա ժողովրդավարության սահմանումն է:

Ահա այսպես, սա ուղերձ է վարչապետ Էրդողանի  եւ թուրք դատավորների համար. հանգիստ թողեք «Գեզի» այգին, հանգիստ թողեք ժողովրդավարությունը, եւ ի սեր Աստծո, հանգիստ թողեք Սեւան Նիշանյանին: