Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Թուրքական քայլերգ» ցիկլի «Փաստի իշխանություն» հաղորդաշարը վարող Սերգեյ Մեդվեդեւը հրապարակավ գրավոր ներողություն է խնդրել իր հյուրերից մեկի՝ Մոսկվայի պետհամալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի նախագահ, պատմաբան, պրոֆեսոր Միխայիլ Մեյերի արտահայտությունների համար, ով ըստ էության ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

Մասնավորապես, «Թուրք-ռուսական մշակութային կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ Միխայիլ Մեյերը հայտարարել էր, որ «եղել են բախումներ երկու կողմերից», «ինչ-որ թվով հայեր» հրաշքով փրկվել են եւ դա «ցեղասպանություն չէր եւ 1,5 մլն հայեր չեն սպանվել»:

Մեյերի արտահայտությունները ենթադրում են Հայոց ցեղասպանության ժխտում եւ ամբողջապես համընկնում են Թուրքիայի տեսակետին: Մեյերը փաստացի դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության հարցում ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը:

Այս առնչությամբ, հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայկական կազմակերպությունները, ռուս մտավորականության ներկայացուցիչները եւ լրատվամիջոցները խիստ կերպով քննադատել են Մեյերի արտահայտությունները եւ դիմել «Կուլտուրա» հեռուստաալիքին՝ խնդրելով հնարավորություն տալ հերքել Մեյերի արտահայտությունները: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Սանկտ Պետերբուրքի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Վահան Բաբախանյանի գլխավորությամբ, «Արարատ» հայկական մշակութային լուսավորչական ընկերակցության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը, «Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների կենտրոնի» ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը, Սեւ եւ Կասպից ծովերի տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը եւ այլք:

Ստորեւ ներկայացնում ենք «Փաստի իշխանություն» ծրագրի վարող Սերգեյ Մեդվեդեւի նամակը, որն արտահայտում է միայն իր անձնական կարծիքը:

« 2013 թվականի հուլիսի 11-ին, «Փաստի իշխանություն» հաղորդման ժամանակ ծրագրի հյուրերից մեկը, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Միխայիլ Մեյերը մի շարք արտահայտություններ է արել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը մի շարք հեռուստադիտողներ վիրավորական եւ պատմական փաստերին չհամապատասխանող են համարել: Այդ առնչությամբ ես կցանկանայի նշել հետեւյալը.«Ես հասկանում են հեռուստադիտողների վրդովմունքը հյուրի արտահայտություններից, որոնք կարելի է հասկանալ այն իմաստով, որ կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստն ու դրա մասշտաբները: Սակայն այդ կարծիքները մնում են պրոֆեսոր Մեյերի խղճի վրա: Ծրագիրն ընդամենը հարթակ է հյուրերի համար, միաժամանակ ես փորձում եմ չվիճել հյուրերի հետ եւ չհերքել նրանց պնդումները: Իմ խնդիրը, որպես վարողի, կարծիքների առավելագույն լայն ներկապնակով ներկայացնելն է եւ հանդիսատեսին ինքնուրույն տեսակետ ձեւավորելու հնարավորություն տալը:

Տվյալ դեպքում, սակայն խոսքը բարդ էթնիկ թեմայի է վերաբերում՝ Հայոց ցեղասպանությանը եւ Թուրքիայի կողմից դրա ուրացմանը: Մասնավորապես մեր 3-րդ սյուժեում մենք պատմել ենք Օրհան Փամուքի մասին, որին քիչ է մնացել բանտարկեն եւ նա ստիպված հեռացել է Թուրքիայից, քանի որ բարձրացրել է ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցը:

Հասկանալով հարցի ողջ ցավալիությունը եւ պրոֆեսոր Մեյերի արտահայտությունների վիճելի լինելը, ինչպես նաեւ փաստը, որ ծրագրի երկրորդ հյուրը նույնպես համաձայն էր այդ տեսակետի հետ, ես չփորձեցի խորացնել թեման, որպեսզի հյուրերին քաղաքականապես ավելի ոչ կոռեկտ արտահայտությունների չդրդեմ:

Իմ անձնական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցին մնում է անփոփոխ. դա միասին 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից է՝ Հոլոքոստի, Գոլոդոմորի եւ ցեղասպանության այլ դեպքերի շարքում: Ինձ հասկանալի է հայ ժողովրդի ցավը, որը չի անցնում մինչ օրս, ողբերգությունից մոտ 100 տարի անց: Ես հասկանում եմ, որ այդ վերքը բաց է, քանի դեռ ոչ բոլոր երկրներն են ճանաչել Ցեղասպանության փաստը եւ տեղի չի ունեցել զղջում ու հաշտություն: Այդ ողբերգության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր հաղորդումը կանի ամեն հնարավորը, որպեսզի առավել ամբողջական եւ օբյեկտիվորեն լուսաբանի Ցեղասպանության պատմությունը:

Ինձ համար շատ ցավալի է, որ մեր եթերը հեռուստադիտողների նման ոչ միանշանակ արձագանքին է արժանացել: Մեր խնդիրը սրտերը դաժանացնելը չէ եւ սկանդալներ սադրելը չէ, այլ նաեւ պատմության,  հիշողության եւ հանցագործությունների համար կոլեկտիվ պատասխանատվության բարդ խնդիրները բարձրացնելը, որպեսի վերջնարդյունքում նպաստենք ժողովուրդների միջեւ հաշտությանը եւ համաձայնությանը: Մենք հետագայում եւս կաշխատենք այդ ուղղությամբ:

Անկեղծ հարգանքով՝ Սերգեյ Մեդվեդեւ»

Նշենք, սակայն, որ ցավոք, «Կուլտուրա» հեռեւստաալիքը մինչ օրս չի արձագանքել եթերում Մեյերի պնդումները հերքելու հնարավորություն տալու վերաբերյալ հայկական կազմակերպությունների պահանջներին:

Ինձ համար շատ ցավալի է, որ մեր եթերը հեռուստադիտողների նման ոչ միանշանակ արձագանքին է արժանացել: Մեր խնդիրը սրտերը դաժանացնելը չէ եւ սկանդալներ սադրելը չէ, այլ նաեւ պատմության,  հիշողության եւ հանցագործությունների համար կոլեկտիվ պատասխանատվության բարդ խնդիրները բարձրացնելը, որպեսի վերջնարդյունքում նպաստենք ժողովուրդների միջեւ հաշտությանը եւ համաձայնությանը: Մենք հետագայում եւս կաշխատենք այդ ուղղությամբ:

Անկեղծ հարգանքով՝ Սերգեյ Մեդվեդեւ»

Նշենք, սակայն, որ ցավոք, «Կուլտուրա» հեռեւստաալիքը մինչ օրս չի արձագանքել եթերում Մեյերի պնդումները հերքելու հնարավորություն տալու վերաբերյալ հայկական կազմակերպությունների պահանջներին: