Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է երկրի Սահմանադրության 20-ամյակի առթիվ համաներում հայտարարել: Այդ կառույցում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ փաստաթղթի ստեղծման նպատակով:

Ենթադրվում է, որ համաներման տակ կընկնեն հղիներն ու մանկահասակ երեխաներ ունեցող կանայք, տարեցներն ու հաշմանդամները: Այսպիսով, ըստ «Իզվեստիա» պարբերականի, կարող են ազատ արձակվել, օրինակ Pussy Riot խմբի երկու անդամները, որոնք դատապարտվել են երկուական տարվա ազատազրկման՝ Քրիստոս փրկչի եկեղեցում «փանք-աղոթքի» համար:

Նադեժդա Տոլոկոննիկովան եւ Մարիա Ալյոխինան 5 տարեկան երեխաներ ունեն: Համաներման նախագիծը պատրաստ կլինի սեպտեմբերին, որից հետո պաշտոնապես այն կներկայացվի երկրի իշխանություններին, հաղորդում է «Իզվեստիան»: