Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում, հուլիսի 31-ին օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարի օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 13.06-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նույն օրը օձ է նկատվել նաեւ Շիրակի մարզի Նահապետավան գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նույն օրը օձ է նկատվել Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի Սայթ-Նովա փողոցի 5-րդ տան մոտակայքում օձ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 11.48-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: