Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցային համալիրի մոտակայքում, հուլիսի 31-ի երեկոյան ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը եւ հատուկ հրշեջ ջոկատը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել՝ 21.22-ին: Ամբողջությամբ այրվել է «Նիվա» մակնիշի 34 ST 449 համարանիշի ավտոմեքենան: