Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով Սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնի կայքը, օգոստոսի 1-ին Ադրբեջանի Շամախիի շրջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 10։21-ի սահմաններում ՝ Շամախիից 11 կմ հեռավորության վրա։
Շամախիում զգացվել են 3 բալ ուժգնությամբ ցնցումներ։ Փլուզումներ չկան։





























