Շոտլանդիայում հյուրանոց են բացել` նվիրված  007 գործակալ Ջեյմս Բոնդին, գրում է  The Daily Telegraph-ը:  Հինգաստղանի Isle of Eriska Hotelժը գտնվում է Շոտլանդիայի արեւմտյան մերձափնյա շրջանում: 

Էդինբուրգ ժամանած այցելուներին Aston Martin DB9 մեքենայի բանալիներ են հանձնելու եւ  առաջարկվող երթուղով քարտեզ:  Այդ ճանապարհորդության ընթացքում զբոսաշրջիկները կտեսնեն այն վայրերը, որտեղ նկարահանվել է «007. Սքայֆոլի  կոորդինատները» ֆիլմը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Բացի դրանից,  հյուրանոցի հյուրերին արագանավերով  դեպի կղզի շրջագայություններ կառաջարկեն, իսկ երեկոյան զբոսաշրջիկները կարող են այցելել 007 գործակալի հայտնի կոկտեյլի պատրաստման վարպետաց դասերի:  Հյուրանոցում մնալու ծրագիրն ընդգրկում է նաեւ այցելություն այն վայրեր, որտեղ նկարահանվել են «Սիրով` Ռուսաստանից» եւ «Լրտեսը, որն ինձ սիրում էր» ֆիլմերը: Ծառայությունն արժե 1,5 հազար ֆունտ ստեռլինգ: