2013 թ. երկրորդ եռամսյակի գներով պարենային զամբյուղի ամսական արժեքը 32.09 հազ. դրամ է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Առաջին եռամսյակի համեմատ պարենային զամբյուղի արժեքը բարձրացել է մոտ 800 դրամով:
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2013 թ. երկրորդ եռամսյակում կազմել է 56.8 հազ. դրամ` նախորդ եռամսյակի 55.3 հազ. դրամի համեմատ (աճը` 1.5 հազ. դրամ կամ 2.7% ):




























