Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Նիկոլայ Պրիսյաժնուկը հայտարարել է, թե Roshen տեղական արտադրողի կոնֆետները համապատասխանում են որակի չափորոշիչներին, հաղորդում է ՈՒՆՆ գործակալությունը: Նախարարի խոսքով, փորձաքննությունն արվել է անկախ փորձագետների կողմից:
Այդուհանդերձ, Կիեւը աշխատանքային խումբ է ստեղծել հարցի լուծման համար եւ պաշտոնապես դիմել «Ռոսպոտրեբնադզորին»՝ հանդիպման խնդրանքով: Նախօրեին հրուշակեղենի ընկերությունն ինքնակամ դադարեցրել էր արտադրանքի առաքումը Ռուսաստան, քանի որ ռուս սահմանապահները դեռ չեն ստացել «Ռոսպոտրեբնադզորի» պաշտոնական թույլտվությունը, հաղորդում է NEWSru.com-ը:
«Ռոսպոտրեբնադզորը» արգելել էր Ռուսաստան Roshen-ի ներմուծումը, երբ Մոսկվայի առեւտրային ցանցերից գնել էր կոնֆետներ եւ փորձաքննություն արել:




























