«Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, թե ԵՄ Ասոցացման համաձայնագրի ընդունման եւ հետագայում կյանքի կոչման արդյունքում ավելի լավ որակական փոփոխությունների հնարավորություն կլինի երկրում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, դա չի նշանակում, թե հակառուսականություն է իրականացվում Հայաստանում, այլ նշանակում է, որ մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ ձգտելու ենք հորիզոնական հարաբերությունների: «Սա նշանակում է նաեւ, որ Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություն է ստանալու, սա նշանակում է, որ Հայաստանը ժողովրդական ուղու վրա կանգնելու հնարավորություն է ստանում»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ անկախ կուսակցական պատկանելիությունից ազգովի պայքարեցինք Ղարաբաղի համար եւ ազատագրեցինք մեր հողերը, իսկ այժմ ժամանակն է, որ ազգովի պայքարենք մեր անկախության եւ ժողովրդավարության համար եւ այդ գործիքներից մեկը է կարող է լինել Ասոցացման համաձայնագիրը:





























