Ադրբեջանը յոթ ամսվա ընթացքում ավելի քան 7960 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` ադրբեջանական ԶՈւ-ն մոտ 1240 անգամ դիպուկահար զենք է կիրառել, մոտ 410  անգամ` խոշոր տրամաչափի զենք, այդ թվում` մոտ 260 անգամ` խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Հրադադարի խախտման արդյունքում զոհվել է  3, վիրավորվել` 9 հայ զինծառայող: Վիրավորվել է նաեւ մեկ քաղաքացիական անձ:

2012թ-ին Ադրբեջանն ավելի քան 16 300 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը: Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտսպես նոր «ռեկորդների» է հասնում.  եթե 2006թ-ին հրադադարի ռեժիմն ադրբեջանական կողմը խախտել էր  մոտ 600 անգամ, ապա 2007թ-ին` մոտ 1400 անգամ, 2008 թ-ին` 3500 անգամ, 2009թ-ին գրեթե  4600 անգամ,  2010 թ-ին` 7200 անգամ, իսկ 2011 թ-ին` ավելի քան 12 600 անգամ: