Այն, որ պաղեստինա-իսրայելական բանակցությունները կսկսվեն` բավականին ծիսակարգային թեմա է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին`անդրադառնալով այդ բանակցություններից սպասվող արդյունքներին:
Նրա համոզմամբ, բանկացություններն առաջին հերթին անհրաժեշտ են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, քանի որ Մեձավոր Արեւելքում որեւէ այլ էական մանդատ չկա: «Բանակցային գործընթացը վաղուց է մահացել, ուստի առանձնապես խոսելու բան էլ չկա` սկսած 1999 թ-ից: Բայց քանի որ դրանում բավականին շատ ջանքեր են ներդրվել, եւ գլխավորապես`փող, ու ընտրողներին պետք է բացատրել, որ պեղեստինական պետականության մեջ ներդրված մի քանի տասնյակ միլիարդները գողացված չեն, ուստի խաղաղ գործընթացի իմիտացիան պետք է շարունակվի նաեւ հետագայում»,-ընդգծեց փորձագետը:
Նա նաեւ ավելացրեց, որ դա նպատակը նաեւ ցույց տալն է, որ հարյուրավոր եվրոպացի, ամերիկացի, իսրայելցի դիվանագետների ջանքերը տարիներ շարունակ զուր չեն անցել:





























