Գյումրիի Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/Ա շենքի դիմաց  օգոստոսի 3-ին, ժամը 03.05-ի սահմաններում,  «ԳԱԶ-3221»  մակնիշի ավտոմեքենան   բախվել է  ճամփեզրին կայանված  «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ մտել նշված հասցեում գտնվող   խանութ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2109»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: