Վանաձորի հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում օգոստոսի 2-ին, ժամը 12.10-ին, հաղորդում է ստացվել, որ սնկային թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի 3 բնակիչներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են ս/թ օգոստոսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Մարգարյան փողոցի թիվ 2/4 տնակի այգուց հավաքած սունկն ուտելու հետեւանքով:
Կատարվում է նախաքննություն:





























