Բերդ քաղաքի Հ. Նահապետ եւ Գետափնյա փողոցների խաչմերուկում օգոստոսի 2-ին, ժամը 21.40-ին, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենա է  բախվել   «Կիա Ֆերաստո»  մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ մայթեզրին գտնվող երկաթբետոնե էլեկտրասյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ԳԱԶ-31»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: