Չեչնիայի նախագահ  Ռամզան Քադիրովը որոշել է ստուգել իր ենթակաների կրթվածության մակարդակը եւ նրանց համար փորձնական քննություն կազմակերպել, ընդ որում՝ բավական էքստրեմալ պայմաններում՝ գիշերվա ժամը երեքին։

Այս մասին Instagram-ում գրել է հանրապետության կրթության եւ գիտության նախարար Անզոր Մուրզաեւը եւ որպես ապացույց նկար տեղադրել։ Նկարում վարչապետ Աբուբաքար Էդելգերիեւը, առաջին փոխվարչապետ Իսա Թուխմաջիեւը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մուհամեդ Դաուդովը եւ Գրոզնիի քաղաքապետ Իսլամ Քադիրովը թղթերի վրա հակված ինչ-որ բան են գրում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Քննության արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում։ Սակայն Ռամզան Քադիրովի էջի մեկնաբանները հաղթող են ճանաչել վարչապետին, քանի որ նա պատասխանների համար ավելի շատ թուղթ է օգտագործել։