Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին, Մեծամորի 2-րդ թաղամասի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարեն Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ ՆԳՆ Թաթարստանի Հանրապետության Կազան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:





























