Էջմիածին-Զվարթնոց թաղամաս տանող ճանապարհի 3-րդ կմ-ին օգոստոսի 2-ին, ժամը 09.00-ի սահմաններում,իրար են բախվել  «Ֆորդ Տրանզիտ»   եւ   «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2105»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: