Անհայտ ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 2-ին, ժամը 16.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առեւտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք է կամավոր ներկայացել  61-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ  վրաերթը կատարել է ինքը` վարելով իրեն ամրակցված «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան:

Կատարվում է քննություն: