Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում օգոստոսի 2-ին, ժամը 08.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Ֆորդ»-ը, ինքնաբերաբար շարժվելով, բախվել է ծառի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Շկոդա»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 2-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Չարենցի փողոցի թիվ 93 տան դիմաց «Սեատ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Կիա» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Սեատ»-ի 47-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 2-ին, ժամը 23.30-ին, Նորագավիթի 1-ին եւ 6-րդ փողոցների խաչմերուկում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Միցուբիշի»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























