Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց  օգոստոսի 2-ին, ժամը 09.30-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան  բախվել է  «Պլիմուտ»  մակնիշի ավտոմեքենայի, ապա  վրաերթի  ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 2-ին, ժամը 10.10-ին,   «ՎԱԶ-21213»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 2-ին, ժամը 14.00-ին,  «ՎԱԶ-2107»   մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի  Հերացու փողոցի թիվ 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե երեք դեպքում էլ կատարվում է քննություն: