Առնվազն 34 մարդ է տուժել Եգիպտոսում տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ ոստիկանների ուրբաթօրյա բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հալեդ ալ-Հաթիբը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով, 25 մարդ է վիրավորվել Կահիրեի արվարձանում, մեդիա-համալիրի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Մեկ մարդ վիրավորվել է Այն-Շամս շրջանում, եւս ութը՝ Կահիրեից հարավ, Էլ-Ֆայում արվարձանում:





























