44-ամյա  Նարինե Ծ-ն, «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում աշխատելով որպես մենեջեր, 11 մարմնավաճառների համար պոռնկությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմաններ է ստեղծել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Նարինե Ծ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականից որպես մենեջեր աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան 16 հասցեում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչեւ 2013-ը նպաստել է 11 կանանց պոռնկությամբ զբաղվելուն:

Քրեական գործ է հարուցվել 262  հոդվածի  2-րդ մասի  5-րդ կետով`  պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը 2 եւ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա:

Խափանման միջոց ընտրվել  է կալանավորումը: Օգոստոսի 20-ին նշանակվել է դատական քննությունը: